Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 01/14/04521-2025 գրությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2025թվականի հողային հաշվեկշռին` համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին (Լ․ Յայլոյանին)` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի հողային հաշվեկշիռը մինչև 2025թվականի հուլիսի 15-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։