Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Նարիմբեկ Ներսիսյանի կողմից 2025 թվականի հուլիսի 30-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատձեռնարկատեր Նարիմբեկ Ներսիսյանին Խոյ համայնքի Արշալույս գյուղի 2 փողոց 51 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-021-0040-0016/ տեղադրելու արտաքին գովազդ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Նարիմբեկ Ներսիսյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: