Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարիզպետի տեղակալ, մարզպետին փոխարինող Ա․ Ավետիսյանի 2023 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 01/14/08057-2023 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-383 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչ՝ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի 2023 թվականի հուլիսի 28-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող, Հրանտ Մերուժանի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների, 04-087-0044-0055 կադաստրային ծածկագրի 0,4753 հա հողամասը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման կատեգորիայի:
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |