Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով «ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից տրված 01․08.2022 թվականի N220702-1 գնահատման ակտը և Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականությանը պատկանող տրանսպորտային միջոցը օտարել աճուրդային կարգով։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող 542 CL 61 հաշվառման համարանիշով GAZ մակնիշի 3102-583 տիպարի 2008 թվականի արտադրված կապույտ գույնի վթարված և անսարք վիճակում գտնվող թեթև մարդատար տրանպորտային միջոցի մեկնարկային գինը սահմանել հավանական շուկայական արժեքի գնով՝ 583000 /հինգ հարյուր ութսուներեք հազար/ ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |