Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի ՀՖ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Ղահրամյանի 2025 թվականի մայիսի 02-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի թվով 15 միջնակարգ դպրոցներ հաճախող 2024-2025 ուսումնական տարին ավարտողներին «Վերջին դաս» միջոցառման համար հատկացնել 2070000 /երկու միլիոն յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումար՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի մարզադաշտում 2025 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը անցկացվող «Շմավոնյան Արզուման և Ներսիսյան Կարեն» հուշամրցաշարը պատշաճ անցկացնելու համար ՀՖ-ին տրամադրել 30000/երեսուն հազար /ՀՀ դրամ գումար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|