Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Մանուկ Վահանի Զաքարյանի 2024 թվականի հունիսի 12-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի վարչական տարածքում գտնվող, Մանուկ Վահանի Զաքարյանի, Արման Վահանի Զաքարյանի, Գևորգ Վահանի Զաքարյանի,Ամալյա Գարուշի Զաքարյանի և Վահան Մանուկի Զաքարյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 04-038-0113-0014 կադաստրային ծածկագրի, 0,56 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26 - ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> թիվ 72-Ա որոշումը։
|