Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արթուր Ավագի Անտոնյանի 2024 թվականի մայիսի 17-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, Արթուր Ավագի Անտոնյանի սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 04-008-0134-0009 կադաստրային ծածկագրի, 0,28 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ անասնագոմ կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։