Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի «Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 61-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։