Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 421-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 421-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024BSBDAH, ծածկագիրը և հիմք ընդունելով Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանի  դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Ծաղկունք գյուղի ՀՇիրազի փողոց 58 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1.Օրինականացնել քաղաքացի Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի ՀՇիրազի փողոց 58 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N04042019-04-0040 / 04-052-0040-0012 կադաստրային ծածկագրով 0,082 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 161,1 քմարտաքինմակերեսով և 87,7 քմ ներքին մակերեսովինքնակամշինությունները, / 108,4քմ արտաքին մակերեսով անասնագոմ, կառուցված՝ 2019թ., 44,4 քմ արտաքին մակերեսով հանգստյան տնակ, կառուցված՝ 2019թ/, 8,8 քմ արտաքին մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2019թ/, իսկ 61,8 քմ ներքին մակերեսով օժանդակ շինությունը, կառուցված՝ 2022թ/,  և 25,90 քմ ներքին մակերեսով ծածկը, կառուցված՝ 2022թ/ թողնել     ինքնակամ։

2.Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  229100 /երկու հարյուր քսանինը հազար հարյուր /
 ՀՀ դրամ։

3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը /անձնագիր՝ AP0344996, տրված 25.12.2024թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 229100 /երկու հարյուր քսանինը հազար հարյուր / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարելուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner