03.05.25
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում վաղ առավոտից Խոյ համայնքի բոլոր բնակավայրերում մեկնարկել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները։ Համայնքային աշխատակիցների, բնակիչների և կամավորների համատեղ ուժերով իրականացվեցին տարածքների մաքրման, աղբի հանման, կանաչապատման և շրջակա միջավայրի բարելավման գործողություններ՝ նպատակ ունենալով ապահովել մաքուր և բարեկարգ համայնք։ Խոյ համայնքի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվության և պատասխանատվության համար՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը համայնքի զարգացման և համախմբման տեսանկյունից։ Մաքուր համայնքը բոլորիս հոգատարության արդյունքն է։
|
|
01.05.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Խոյ համայնքի սիրելի քաղաքացիներ և հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Աշխատավորի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Այս օրը խորհրդանշում է աշխատանքը, ջանքն ու նվիրումը։ Յուրաքանչյուր արհեստավորի, հողագործի, ուսուցչի, բժշկի ու յուրաքանչյուր աշխատողի քրտնաջան աշխատանքով է կերտվում մեր համայնքի և հայրենիքի ապագան։ Խոյ համայնքի համերաշխ, աշխատասեր բնակչությունը տարիներ շարունակ ապացուցել է, որ համայնքի զարգացումն ու բարգավաճումը հնարավոր է միայն համատեղ ու նվիրումով տարվող աշխատանքի շնորհիվ։ Հպարտությամբ եմ արձանագրում, որ դուք ձեր ամենօրյա նվիրվածությամբ մեծ նպաստ եք բերում մեր հայրենիքի հզորացման գործին։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված ու վարձատրված լինի, իսկ ընտանիքները՝ լեցուն ...
Մանրամասն |
|
27.04.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՎ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԿԱՐՄՐԱՎՈՐԻ ՏՈՆԸ
|
Խոյ համայնքի Արշալույս և Աղավնատուն բնակավայրերում մեծ հանդիսավորությամբ նշվեցին Սուրբ Կարապետի և Սուրբ Կարմրավորի տոները։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին եկեղեցական ժամերգությամբ, որի ընթացքում հավատացյալները միացան համատեղ աղոթքին՝ խնդրելով սրբերի բարեխոսությունը։ Հոգևոր խորհրդով ու ավանդույթներով հագեցած օրը շարունակվեց սրբապատկերների օրհնությամբ և ժողովրդական հանդիսություններով։ Գեղեցիկ ավանդույթը ևս մեկ առիթ հանդիսացավ ընդգծելու հավատքի, միասնության և ազգային ինքնության կարևորությունը, ամրապնդելով սերունդների միջև հոգևոր կապը և համայնքային համախմբվածությունը։
|
|
25.04.25
ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՐՇԱԼՈՒՅՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑԸ
|
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի 19-րդ փողոցի կապիտալ վերանորոգման ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 86,529.780/ութսունվեց միլիոն հինգ հարյուրքսանիննը հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ՝ համայնքի 65% և կառավարության 35% համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն իրակացնող կազմակերպությունն է «Ադիբեկ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Նո-օնա» ՍՊԸ-ը:
|
|
24.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հարգելի քաղաքացիներ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման ծրագրային հայտի («Ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ սպորտային ենթակառուցվածքներով Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում» ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ ...
Մանրամասն |
|
23.04.25
ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Շաբաթօրյակին ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |