10.09.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
|
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 9 հերթական նիստը, որը վարում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը: Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային հարցերը: Ըստ դիմումների փոփոխվեցին հողամասերի նպատակային նշանակություններ՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոցներ կառուցելու նպատակով։
|
|
09.09.24
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը շնորհակալագրեր հանձնեց Մոնթեավան բնակավայրից Համեստ Մանուկյանին և Դողս բնակավայրից Սվետա Ադամյանին Խոյի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկարամյա և անբասիր աշխատանքի համար։ Խոյի համայնքապետարանը իր շնորհակալությունն է հայտնում հարգելի գործընկերներին՝ ովքեր իրենց բարձր պատասխանատվությամբ նպաստել են Խոյ համայնքի զարգացման և աշխատանքների լավագույնս կազմակերպման գործում։
|
|
06.09.24
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎ
|
Տեղի ունեցավ «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» համաժողովը, որին մասնակցում էր նաև Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին մասնակցային բյուջետավորման հիմնարար սկզբունքները և դրա համապատասխանությունը ազգային ռազմավարություններին և քաղաքականություններին: Քննարկումներն անդրադարձան քաղաքականության մշակումից մինչև իրականացում անցած ճանապարհին՝ շեշտադրելով տեղական նախաձեռնությունները: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին մասնակցային բյուջետավորման ոլորտում այլ երկրների փորձը, մասնավորապես՝ Գերմանիա, Վրաստան, Ուկրաինա և Լեհաստան: Համաժողովի նպատակն էր նպաստել տեղական և ազգային մակարդակներում մասնակցային բյուջետավորման կարևորության ու ...
Մանրամասն |
|
04.09.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԸ
|
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Խոյ համայնքի սեփական եկամուտները փաստացի կազմել են 309.619.800 ՀՀ դրամ, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 68.244.100 ՀՀ դրամով կամ 28,2%-ով։
|
|
02.09.24
ԽՈՅ ՀԱՄՅՆՔԻ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Ուսումնական տարվա մեկնարկը խորհրդանշական էր Այգեշատ բնակավայրի համար, որտեղ տեղի ունեցավ մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, համայնքապետարանի և մանկապարտեզի աշխատակազմը, ծնողներ։ Հիշեցնենք, որ Այգեշատի մանկապարտեզը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի ծրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է՝ 51,202.224/հիսունմեկ միլիոն երկու հարյուր երկու հազար երկու հարյուր քսանչորս դրամ/, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 15,360.667/30 %/, իսկ կառավարության մասնաբաժինը ՝ 35,841.557/70%/: Մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել համայնքի միջոցներով, որի արժեքը կազմել է 10.758.050 դրամ։ Մանկապարտեզը ...
Մանրամասն |
|
01.09.24
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Խոյ համայնքի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Նոր հույսեր ու սպասումներ, տոնական տրամադրություն՝ համեմված հուզմունքով ու գունագեղ փուչիկներով: Խոյի համայնքապետարանը 15 դպրոցների շուրջ 355 առաջին դասարանցիների համար անակնկալ է պատրաստել՝ նվիրելով անհրաժեշտ գրենական պիտույքներով լի պայուսակներ: Խոյի համայնքապետարանը իր ջերմ շնորհավորանքներն է հղում բոլոր դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթելով խաղաղ ու բեղմնավոր ուսումնական տարի:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |