01.09.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Այս օրը խորհրդանշում է նոր սկիզբ, նոր նպատակներ ու մեծ սպասումներ։ Գիտելիքը մեր ժողովրդի հարստությունն է, իսկ կրթությունը՝ երկրի առաջընթացի և հզորության հիմքը։ Շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոցի շեմը։ Մաղթում եմ ձեզ ոգևորություն, վստահ քայլեր և անսպառ հետաքրքրություն ուսման նկատմամբ։ Խորին գնահատանք եմ հայտնում ուսուցիչներին՝ ապագա սերունդների կրթության գործում իրենց պատասխանատու և կարևոր առաքելության համար։ Ձեր ջանքերն ու սերը հիմք են դնում վաղվա գիտակից ու արժանապատիվ քաղաքացուն։ Շնորհավորում ...
Մանրամասն |
|
29.08.25
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓԱԿՎԵԼՈՒ Է ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ՝ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
|
Տեղեկացնում ենք օգոստոսի 30-ից՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Այգեշատ և Ամբերդ բնակավայրերը կապող կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված։ Խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթևեկությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունը։
|
|
21.08.25
ՔԱՍԱԽ ԳԵՏԻ ՋՐԵՐՈՒՄ ԼՈՂԱԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
|
Հարգելի բնակիչներ, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի կողմից կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզ է դարձել, որ Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի Քասախ գետի ջրերից ստացված արդյունքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 5-ի 09-Ն հրամանով հաստատված <<Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող հիգենիկ պահանջներ>> N 2.1.5.001-18 սանիտարական կանոնների և նորմերի աղյուսակ 1-ի, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջներին։ Հաշվի առնելով ...
Մանրամասն |
|
20.08.25
ID SIM ՔԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (mID)
|
Հարգելի՛ բնակիչներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի № 572-Ն որոշման 2025 թվականի ապրիլի 24-ի փոփոխության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ բջջային ID SIM քարտ (mID):
|
|
12.08.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս օրը յուրահատուկ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը մեր համայնքի, մեր երկրի և մեր ապագայի կերտման գործում։ Ձեր մեջ է կյանքի ամենաեռանդուն ուժը՝ նախաձեռնող մտածողությունը, արարելու անկոտրում կամքն ու արդար աշխարհի հանդեպ հավատը։ Դուք եք այն շարժիչ ուժը, որ այսօր ձևավորում է վաղվա Խոյը՝ հզոր, կայուն և միավորող։ Թո՛ղ երիտասարդության ոգին ուղեկցի ձեզ ամեն օր՝ նվիրումով, նպատակով և պատասխանատվությամբ լցնելով ձեր ընթացքը։ Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ, վստահություն ու հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։ Շնորհավոր Երիտասարդության միջազգային օր։
|
|
11.08.25
«ՀԱՅԹԱՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 12-ից սկսվում է «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2025-2026թթ. ուսումնական տարվա ընդունելություն 2021 և 2022 թվականներին ծնված երեխաների համար։ Մանկապարտեզ ներկայանալ հետևյալ փաստաթղթերով՝ 1. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն 2. Երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) անձնագրի պատճեն Հերթագրումները կիրականացվեն «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աշխատանքային օրերին ժամը 11։00-13։00։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |