Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.08.25 ID SIM ՔԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (mID)

Հարգելի՛ բնակիչներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի № 572-Ն որոշման 2025 թվականի ապրիլի 24-ի փոփոխության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ բջջային ID SIM քարտ (mID):

12.08.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս օրը յուրահատուկ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը մեր համայնքի, մեր երկրի և մեր ապագայի կերտման գործում։ Ձեր մեջ է կյանքի ամենաեռանդուն ուժը՝ նախաձեռնող մտածողությունը, արարելու անկոտրում կամքն ու արդար աշխարհի հանդեպ հավատը։ Դուք եք այն շարժիչ ուժը, որ այսօր ձևավորում է վաղվա Խոյը՝ հզոր, կայուն և միավորող։ Թո՛ղ երիտասարդության ոգին ուղեկցի ձեզ ամեն օր՝ նվիրումով, նպատակով և պատասխանատվությամբ լցնելով ձեր ընթացքը։ Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ, վստահություն ու հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։ Շնորհավոր Երիտասարդության միջազգային օր։
11.08.25 «ՀԱՅԹԱՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 12-ից սկսվում է «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2025-2026թթ. ուսումնական տարվա ընդունելություն 2021 և 2022 թվականներին ծնված երեխաների համար։ Մանկապարտեզ ներկայանալ հետևյալ փաստաթղթերով՝
1. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
2. Երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) անձնագրի պատճեն
Հերթագրումները կիրականացվեն «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աշխատանքային օրերին ժամը 11։00-13։00։

11.08.25 ԱՆՎՃԱՐ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ
Սիրելի՛ ուսանողներ, սույն թվականի սեպտեմբերի 1-ից Խոյ համայնքի բոլոր բնակավայրերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։ Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է բնակավայրի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ բնակավայրի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։ Մեկնում՝ առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով), համայնքի յուրաքանչյուր բնակավայրի կենտրոնից։ Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։ Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ... Մանրամասն
07.08.25 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
Սույն թվականի օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են մի շարք կարևոր օրակարգային հարցեր, որոնք ուղղված են համայնքի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը։ Հաստատվել է Խոյ համայնքի «Հայթաղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը։ Հաստատվել է Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի՝ Ի․ Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատման և մայթի կառուցման աշխատանքների իրականացումը։
07.08.25 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Արի՛ մասնակցելու ամենագունեղ ու ամենաերիտասարդական տոնին։ Խոյի համայնքապետարանը օգոստոսի 12-ին տոնում է «Երիտասարդության միջազգային օրը»։  Ծանոթացե՛ք օրակարգին, օգոստոսի 12-ին ժամը՝ 18:00-ին միջոցառման պաշտոնական մեկնարկ. Բացման խոսք, շնորհավորական խոսք և ակտիվ երիտասարդների շնորհակալագրերի հանձնում։ 18:30-20:00-ն «Սպորտային ու մշակութային խաչմերուկ», բասկետբոլի առաջնություն, բազկամարտ, քանդակագործության վարպետաց դաս, կավագործության վարպետաց դաս, «Երիտասարդ Խոյն իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական պատ, 19։00-ին «Գունավո BOOM »,19:30-21:30-ին «Ուրախ ժամանց» DJ-ի մասնակցությամբ։ Միջոցառման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու թիվ 8 արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner