Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 12
Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ Արշալույս բնակավայրում ՏԱԹԵՎԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ   07 մարտ 2025 Նախատեսվում է Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում ստեղծել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը կներառի նաև թենիսի կամ վոլեյբոլի խաղադաշտ Նախագիծը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը Այս նախագծի իրականացումը մեծ նշանակություն ունի Խոյ համայնքի և Արշալույս բնակավայրի համար՝ Բնակավայրի առողջ ապրելակերպը և սպորտային մշակույթը Կապահովի երիտասարդների և երեխաների ժամանցի ու զարգացման նոր հնարավորություններ Կստեղծի մատչելի, ժամանակակից և անվտանգ միջավայր բոլոր բնակիչների համար Կխթանի համայնքային կյանքը՝ դարձնելով այն ավելի ակտիվ և հետաքրքիր Նախագիծը թույլ կտա համայնքի բնակիչներին զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները, օգտակար ժամանց անցկացնել և համայնքում ստեղծել սպորտային մշակույթ։ Ինչպես նաև կարևոր է նշել, որ տարածքը որը ընտրվել է գտնվում է Արշալույս բնակավայրի համեմատաբար շատ բնակեցված թաղերից մեկը: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները Ծածկույթ՝ ռետինե Լուսավորություն՝ ապահովելու հնարավորություն խաղալու նաև երեկոյան ժամերին Նստարաններ՝ հանդիսատեսի և խաղացողների համար Անվտանգ ցանկապատ՝ խաղային գոտու սահմանազատման և շրջապատող տարածքի պաշտպանության համար: 1․ Վոլեյբոլի և թենիսի դաշտ, 2. Ժամանակակից խաղային սարքերի տեղադրում 3. Նստարանների տեղադրում Ցանկապատի կառուցում
36 1076
Կանաչ համայնք և բարեկարգում
«Արեգ» ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   07 մարտ 2025 Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հանգստի, շփման և ակտիվ կյանքի վայր Խոյ համայնքի տարեցների համար։ Կենտրոնը կհամալիրվի հարմարավետ նստարաններով, ընթերցասրահով, հասարակական սեղանախաղերով (նարդի, շախմատ, շաշկի), ինչպես նաև կազմակերպված ժամանցային ու կրթական միջոցառումներով, ներառյալ երաժշտական երեկոներ, արվեստի դասեր, առողջության և ինքնազարգացման հանդիպումներ։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը Խոյ համայնքում տարեցների համար ժամանցի հնարավորությունների բացակայություն Մենակության և մեկուսացվածության խնդիրը՝ սոցիալական միջավայրի պակասի պատճառով Հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված ռիսկերի նվազեցում՝ ակտիվ ժամանցի շնորհիվ Մշակութային և սերունդների միջև հաղորդակցման հնարավորությունների ստեղծում Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները ✅ Ֆինանսական ռեսուրսներ՝ տարածքի վարձակալություն կամ վերանորոգում, կահավորանք, տեխնիկա, գիրք և խաղեր, միջոցառումների կազմակերպում ✅ Մարդկային ռեսուրսներ՝ կամավորներ, կազմակերպիչներ, հոգեբան, առողջության մասնագետներ, արվեստագետներ ✅ Նյութական ռեսուրսներ՝ կահույք, խաղեր, գրականություն, ձայնային սարքավորումներ ✅ Գործընկերներ՝ համայնքապետարան, ՀԿ-ներ, բարեգործներ, կամավորական խմբեր
2 36
Սոցիալական ոլորտ
«Կանաչ Օազիս» ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ   07 մարտ 2025 Ծրագիրը նախատեսում է ստեղծել բուսաբանական այգի Գեղակերտ բնակավայրում, որտեղ կլինեն տարբեր տեսակի ծառեր, ծաղիկներ և բույսեր։ Այգում տեղադրվելու են նստարաններ՝ հանգստի համար, ցայտաղբյուր՝ մաքուր ջրի հասանելիության ապահովման նպատակով, և լուսավորություն՝ երեկոյան զբոսանքներն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Այս նախագիծը կնպաստի համայնքի բնակիչների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ դարձնելով այն զբոսանքի, հանգստի և բնության հետ կապ հաստատելու հաճելի վայր։ Ծրագիրը կնպաստի համայնքի կենսամիջավայրի բարելավմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և բնակիչների սոցիալական ակտիվության բարձրացմանը։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը Բնակավայրում կանաչ տարածքների և մշակված այգիների պակաս Բնակիչների համար հանգստի և սոցիալական շփման վայրերի բացակայություն Բնապահպանական միջավայրի բարելավման անհրաժեշտություն Երեխաների, երիտասարդների և տարեցների համար առողջ և էկոլոգիապես մաքուր միջավայրի ապահովում Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները ✅ Ֆինանսական ռեսուրսներ՝ տարածքի բարեկարգում, ծառեր և բույսեր, նստարաններ, լուսավորություն, ցայտաղբյուրի կառուցում ✅ Մարդկային ռեսուրսներ՝ լանդշաֆտային դիզայներներ, այգեպաններ, կամավորներ, համայնքի ակտիվ բնակիչներ ✅ Նյութական ռեսուրսներ՝ բույսեր, ծառեր, ոռոգման համակարգ, արևային կամ էլեկտրական լուսավորություն, քարե կամ մետաղական նստարաններ ✅ Գործընկերներ՝ համայնքապետարան, բնապահպանական կազմակերպություններ, բարեգործներ, կամավորական խմբեր
6 73
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլի մարզադաշտ՝ սպորտային ենթակառուցվածքներով ԼՈՒԻԶԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ   07 մարտ 2025 Տարիներ շարունակ Այգեշատ բնակավայրում բացակայել են սպորտով զբաղվելու համապատասխան պայմանները՝ մարզահրապարակները, սպորտային դահլիճները, մարզասարքերը, որոնք թույլ կտային բնակիչներին ակտիվ կենսակերպ վարել։ Առկա հնարավորություններն էլ չեն համապատասխանում ընդունված չափանիշներին՝ լինելով ոչ անվտանգ։Երիտասարդները, երեխաները զրկված են առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ միջավայրից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական և հոգեբանական զարգացման վրա։ Խնդրի լուծումը պահանջում է համայնքային աջակցություն, ծրագրեր, ներդրումներ, որոնք կնպաստեն սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ ապահովելով ոչ միայն Այգեշատ, այլև հարակից բնակավայրերի համար հավասար հնարավորություններ առողջ և ակտիվ կյանք վարելու համար։ Ֆինանսական ներդրում, համայնքային աջակցություն, մարզադաշտի պահպանության համար պատասխանատվություն կրող անձ ( օր.՝ պահակ)
16 3345
Կանաչ համայնք և բարեկարգում
Մրգաստանում ակտիվ երիտասարդական տարածքի կառուցման ծրագիր ՍԵՎԱԿ ՔԵՐՈԲՅԱՆ   07 մարտ 2025 Մրգաստան գյուղում նախատեսվող կանաչապատ տարածքի ստեղծման նպատակն է ձևավորել երիտասարդների համար մի վայր, որը հնարավորություն կտա նրանց ֆիզիկական և հոգևոր բարեկեցություն պահպանելու, սոցիալական կապեր հաստատելու և իրենց ազատ ժամանակը ուրախ ու ակտիվ անցկացնել։ Տարածքը կկարողանա բավարարել տարբեր հետաքրքրություններ ունեցող երիտասարդների պահանջները՝ սկսած սպորտից մինչև հանգիստ և զվարճանք: Տարածքը ստեղծելու հիմքում է դրված ակտիվ երիտասարդական համայքի ձևավորումը։ Սա հնարավորություն է տալու երիտասարդներին մասնակցել խմբային խաղերի՝ նպաստելով թիմային աշխատանքին, առողջ մրցակցությանը և տարբեր սպորտաձևերում իրենց կարողությունների զարգացումն ապահովելուն։ Սկզբնական փուլում պետք կլինի շինարարական նյութեր (սալիկներ, տախտակներ, մետաղական տարրեր, բետոն), մարզական սարքավորումներ ( մարզասարքեր) և խաղալիքներ՝ երեխաների ու երիտասարդների համար։ Բուսական նյութեր՝ ծառեր, թուփեր, ծաղիկներ, խոտածածկներ։ Աղպամաններ և հարմարավետ նստարաններ։ Մարդկային ռեսուրսներ շինարարներ, ինժեներներ, հողագործներ (կանաչապատման մասնագետներ), հարդարողներ և այլն Դիզայներներ և ճարտարապետներ։ Տեխնիկական ռեսուրսներ՝ Տեխնոլոգիական միջոցներ՝ օրինակ՝ ջրի մատակարարման համակարգ, էլեկտրականություն, լուսավորություն և այլն։ Տրանսպորտային միջոցներ՝ Կառուցման նյութերի և սարքավորումների տեղափոխման համար։ Մասնագիտական խորհրդատվություն, Շրջակա միջավայրի ուսումնասիրություն։
0 47
Կանաչ համայնք և բարեկարգում
<< ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕԱԶԻՍ -ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ>> ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   07 մարտ 2025 Հայթաղ բնակավայրը, որը գտնվում է ԽՈՅ համայնքի վարչական կազմում ունի երեք հազարից ավելի բնակչություն: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բնակչությունը տարեց տարի ավելանում է: Նոր սերունդ, նոր ծնվող բալիկներ, պատանիներ, երիտասարդներ ովքեր չունեն զբաղմունքի և հանգստի որևէ վայր, որտեղ կարող են մի փոքր լիցքաթափվել և վայելել իրենց մանկությունը կամ ազատ ժամանակը. գյուղում չկա մանկական և մարզական խաղահրապարակ: Չնայած նրան, որ Հայթաղ բնակավայրը մոտ է քաղաքին՝ ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեն ապահովել երեխաների պատշաճ ժամանցը: Գյուղում կա ազատ տարածք, որը համապատասխան կահավորման պարագայում կծառայի և՛ որպես մարզահրապարակ, և՛ որպես խաղահրապարակ, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Տարիներ շարունակ գյուղի կենտրոնում գտնվող այս տարածքը /1000մ2/ չօգտագործվելու պատճառով ունի անբարեկարգ և թափթփված տեսք: Տարածքը հարակից է նորակառույց մանկապարտեզին, բուժամբուլատորիային, մշակույթի տանը, որտեղ գործում են նաև սպորտային խմբակներ: Չնայած մանկապարտեզում կա խաղահրապարակ , սակայն դրանից օգտվելու տարիքային շեմը և ժամանակահատվածը սահմանափակ է: Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը • Գյուղի կենտրոնի ազատ, անբարեկարգ տարածքը վերածել խաղահրապարակի և մարզահրապարակի , որտեղ խաղալու և մարզվելու հնարավորություն կստանան բնակիչների մեծ մասը: • Երեխաները հնարավորություն կստանան օգտվել իրենց տարիքին համապատասխան ակտիվ շարժվելու հնարավորություն ստեղծող սարքերից, իսկ մեծահասակները՝ մարզասարքերից: • Ավելի փոքր տարիքի երեխաները կարող են խաղալ նախատեսված խաղահրապարակում՝ ծնողների հսկողության ներքո Առաջարկի իրականցման շնորհիվ ակնկալվող արդյունքները Տարածքը մարզահրապարակի և խաղահրապարակի վերածվելու դեպքում հասանելի կդառնա համայնքի բոլոր բնակիչներին: Համայքում գործող սպորտային խմբակների մարզիկները իրենց մարզումները կարող են անցկացնել բարեկարգ բացօթյա տարածքում, կմեծանա նրանց այլընտրանքային մարզման հնարավորությունները, Բացօթյա մարզումները խթան կհանդիսանան նաև այլ երիտասարդների ներգրավմանը սպորտային խմբակին: Բնակիչների մեծամասնությունը հնարավորություն կունենա զբաղվել առողջ ապրելակերպով: Երեխաները կունենան իրենց տարիքին համապատասխան մարզասարքերով մարզվելու, ինչպես նաև խաղահրապարակում խաղալու հնարավորություն։ Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները Ռետինե հատակ /1000մ2 / Մարզասարքեր Մետաղյա զուգաձողեր Մարմնամարզական այլ սարքավորումներ տարբեր տարիքային խմբերի համար Ճոճանակներ Սահուղիներ Ցանկապատ /1.5մ բարձրության/ Նստարաններ Աղբամաններ Լուսավորություն Տարածքի պատասխանատու /համայնքապետարանի աշխատակից/
20 1060
Կանաչ համայնք և բարեկարգում
Հայթաղի ֆուտբոլի դաշտի բարեկարգում ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   07 մարտ 2025 ԽՈՅ համայնքի Հայթաղ բնակավայրում տարիներ շարունակ գործում է ֆուտբոլի խմբակ, որտեղ մարզվում են ոչ միայն մեր բնակավայրի, այլ նաև Խոյ Համայնքի մյուս բնակավայրերի պատանիներն ու երեխաները: Սակայն, տարածքը սահմանազատված չլինելու պատճառով շատ անգամ ֆուտբոլի դաշտում տեսնում ենք հարևան տներում պահվող ընտանի կենդանիներ: Համայնքում գործող ֆուտբոլի խմբակը մասնակցում է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը՝ ԽՈՅ 13 անվամբ: Երեխաները ջանք չեն խնայում հաջողության հասնելու համար, սակայն ոչ բավարար պայմանները պատճառ են դառնում բազմաթիվ դժգոհությունների:       Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է • ցանկապատված չէ, որի պատճառով խոտը քայքայվում է և անհարմարություններ ստեղծում մարզումների ժամանակ: • Մարզադաշտում չկան հանդերձարաններ, մարզչական սենյակ և սանհանգույց: Երեխաները զգեստափոխվում են փոշու և կեղտի մեջ՝ բառացիորեն բաց տարածքում, որը դժգոհության ալիք է բարձրացնում ոչ միայն մարզիկների, ծնողների այլ նաև մրցումների մասնակից հյուրերի շրջանում: • Մարզադաշտը չունի նաև նստարաններ, որի պատճառով հյուրընկալված հարևան համայնքի և այլ մարզերի մարզիկները հնարավորություն չեն ունենում նստելու և հանգստանալու: • Խոտածածկի ոռոգման համար, չնայած ջրի խողովակի առկայությանը, ջուրը հոսում է միայն մեկ ծորակից, որը չի ապահովում ողջ տարածքի պատշաճ ոռոգումը: • Մարզադաշտը չունի նաև վազքուղի, որը սահմանափակում է ճիշտ մարզվելու հնարավորությունը: Առաջարկի իրականցման շնորհիվ ակնկալվող արդյունքները Վերոհիշյալ խնդիրների լուծման պարագայում կլուծվեն մի շարք խնդիրներ. հաճախ կկազմակերպվի միջհամայնքային և միջմարզային խաղեր, ավելի սերտ կլինեն շփումները ու համագործակցությունը համայնքների միջև: խթան կհանդիսանա նոր երեխաների և պատանիների ներգրավմանը հնարավորություն կստեղծվի նաև աղջիկների մարզվելու համար սիրողական մրցաշարեր կկզմակերպվեն չափահաս բնակչության շրջանում կապահովվի սոցիալականացման խնդիրները կկազմակերպվեն սպորտային խոշոր միջոցառումներ վազքուղու առկայությունը կապահովի վազորդների և հեծանվորդների ներգրավում կդաստիարակվի առողջ սերունդ, չէ որ սպորտը առողջության գրավականն է։ Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները Բարձր ցանկապատ-4մ Հանդերձարան-2 Սանհանգույց-2 Մարզչական սենյակ-2 Պահեստ -1 Նստարաններ-3 շարք / 30մ/ Ծածկ նստարանների վրա Խողովակ -80մ Ծորակ -20 Կարմիր ավազ Աղբաման -4 Լուսավորություն Պատասխանատու-մարզիչ
36 3313
Կանաչ համայնք և բարեկարգում
Գրադարանի հիմնանորոգում Մոնթեավան բնակավայրում ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ   07 մարտ 2025 Ըստ ծրագրի նախատեսվում է Մոնթեավան բնակավայրում հիմնանորոգել տեղի գրադարանը։ Ժամանակակից գրադարանի առկայությունը մեծապես կնպաստի բնակչության ներսում ընթերցասիրության և կրթական մակարդակի բարձրացմանը։ Գրադարանը կլինի մեծ պատուհաններով, որը կապահովի լուսավորությունը, բարձաստիճան գրապահարաններով` լի բազմատեսակ հին և նոր գրականությամբ, հարմարավետ և որակյալ կահույքով (աթոռներ,սեղաններ), կոմունալ հարմարություններով և կանաչ բույսերով։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչներն են 1. Շինարարական աշխատանքներ Շինարարներ Տարածքի ընտրություն և նախագծում Հիմնարկի կառուցում (պատեր, առաստաղ, հատակ) Մեծ պատուհաններ՝ բնական լուսավորության համար Էլեկտրականություն և լուսավորություն Ջեռուցման և օդափոխման համակարգեր 2. Կահավորում և դիզայն Գրադարակներ՝ բազմաստիճան, փայտյա կամ մետաղյա Ամուր և հարմարավետ սեղաններ ու աթոռներ Հարմարավետ անկյուններ՝ ընթերցանության համար Կանաչ բույսեր՝ ինտերիերը թարմացնելու համար Տեքստիլներ՝ վարագույրներ, գորգեր 3. Տեխնոլոգիական հագեցվածություն Համակարգիչներ և մոնիտորներ Wi-Fi կապ Տպիչներ և սկաներներ 4. Գրքերի ֆոնդ Նոր և դասական գրքեր տարբեր լեզուներով Էլեկտրոնային գրքերի շտեմարան Հատուկ գոտի մանկական գրքերի համար 5. Հարմարություններ Ջրային սարքեր Թեյի սեղանիկ թեյի հարմարանքներով
0 371
Կրթություն
Նստարան-զրուցարան ՖՐԻԴԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ   13 օգոստոս 2024 1․ Առաջարկի հեղինակի անուն,ազգանուն/անվանում/ * Բաղդասարյան Ֆրիդա 2․ Կոնտակտային տվյալներ /հասցե, հեռախոս, էլ.փոստ/ * Բնակության հասցե՝ Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հայթաղ բնակավայր, Զորավար Անդրանիկի փողոց տուն 29 Նք՝ 015485717 , տրված՝ 02,02,2024 , 057-ի կողմից ՀԾՀ՝ 6129010702 Հեռ․՝098369902 Էլ․ փոստ՝ fridabaghdasaryan01@gmail.com 3․ Առաջարկի անվանումը, նկարագրությունը * Նստարան-զրուցարան, ծառի շուրջ օղակաձև սեղան նստարաններով, ինչպես նաև կլինի QR կոդով գրադարան, որից կարող են օգտվել երիտասարդներն ու քաղաքացիները կամ կարդալ և քննարկել տեղում, կամ պահպանել տանը կարդալու համար։ 4․ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը * Գյուղերում միջանձնային շփման միջավայրի բացակայություն։Լիահույս եմ, որ մինչև 10 գյուղում կստեղծվի մտերմիկ շփման և տարբեր քննարկումների միջավայր։ 5.Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները * Մարդկային ռեսուրս, շինանյութ, փայտ, երկաթ, ծառ՝ անհրաժեշտության դեպքում։
0 36
Սոցիալական ոլորտ
Խաղային համալիր ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ   13 օգոստոս 2024 1․ Առաջարկի հեղինակի անուն,ազգանուն/անվանում/ * Լիլիթ Գևորգի Հակոբյան 2․ Կոնտակտային տվյալներ /հասցե, հեռախոս, էլ.փոստ/ * Անձնագիր՝ AU0254539 ,տրված՝ 05․05․2021, 057-ի կողմից ՀԾՀ 6529030646 Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Մրգաստան բնակավայր, 5-րդ փողոց, տուն 23 հեռ․093538369 էլ․փոստ՝ lilithakobyan.2003@gmail.com 3․ Առաջարկի անվանումը, նկարագրությունը * Խաղային համալիր-փայտե տնակ սղարանով և ճոճանակով, ինչպես նաև ավազե փոքրիկ հատվածով, խաղային տարբեր դեկորացիաներ, կից՝ կանաչապատ տարածք ծառերով և նստարաններով։ 4․ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը * Երեխաների և երիտասարդության ժամանցի ապահովման բացակայությունը համայնքում։ Ծրագրի միջոցով կլուծվի երեխաների և երիտասարդների զբաղմունքի և ժամանցի հարցը։ Քանի որ համայնքի շատ գյուղերում չկա ոչ մանկապարտեզ, ոչ խաղահրապարակ և երեխաներից շատերը սոցիալական խնդիրներից ելնելով չեն կարողանում օգտվել այլ գյուղերում առկա մանկապարտեզներից, խաղահրապարակների կառուցումը փոքր-ինչ կմեղմի այս բացը։ Ծրագրով նախատեսվում է խաղահրապարակի տարածքը կանաչապատել, ծառեր տնկել, նստարաններ տեղադրել, ինչը կնպաստի երիտասարդների (և ոչ միայն) համար գեղեցիկ վայրի և գեղեցիկ վայր և հաղորդակցման միջավայրի ստեղծմանը։Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4-5 գյուղերում։ 5.Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները * .
0 30
Սոցիալական ոլորտ
Բակային ճամբար ԼԻԼԻԹ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ   13 օգոստոս 2024 1․ Առաջարկի հեղինակի անուն,ազգանուն/անվանում/ * Լիլիթ Հովակիմյան, 2․ Կոնտակտային տվյալներ /հասցե, հեռախոս, էլ.փոստ/ * Անձնագիր՝ AV0647208 ,տրված՝ 21.02.2023, 057-ի կողմից ՀԾՀ 5525050203 Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Ծաղկալանջ բնակավայր , 9-րդ փողոց, տուն 4 Հեռ.` +37477278838, էլ.փոստ` hovakimyanlilit12@gmail.com 3․ Առաջարկի անվանումը, նկարագրությունը * Բակային ճամբար Խոյում Խոյ համայնքի 10-16 տարեկան 50 երեխաների համար բակային 5-օրյա ճամբար։ Ճամբարը հիմնվելու է երեք հիմնական գաղափարների վրա. Առողջ ապրելակերպ, դպրոցական կրթություն և ազգային մշակույթ։ Ամեն առավոտ մասնակիցները հավաքվելու են նախօրոք ընտրված տարածքում(երթևեկությունը ապահովելու ենք մենք), և սկսելու է ճամբարային առօրյան։ 4․ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը * Ամենամեծ հիմնախնդիրը, որ առանձնացված է դա կրթության դերի թերագնահատումն է, բայց կրթությունը միայն դպրոցականը չէ։ Ճամբարի ընթացքում երեխաները ուսանելու են վերը նշված գաղափարները սեմինարների, մրցույթների, խմբային աշխատանքների շնորհիվ։ Հաջորդ հիմնախնդիրը վնասակար սովորություններից ձերբազատվելն է։ Ինչպես նաև խնդիր է բնակավայրերի երիտասարդների միջև գտնվող պատնեշը, որը վստահաբար կկոտրվի։ 5.Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները * Մարդկային ռեսուրս-Պետք է հավաքագրել թիմը ծրագիրը մանրամասն մշակելու համար։ Տարածք-գտնել տարածք` ճամբարը կազմակերպելու համար, որն իր մեջ կներառի և ճաշարան, և ֆիզկուլտուրայի, և սեմինարների համար տարածք։ Ֆինանսական ռեսուրս ամեն բան հավուր պատշաճի կազմակերպելու համար։ .
0 14
Կրթություն
Բացօթյա մարզահրապարակ ԱՐՍԵՆՅԱՆ ԵՂԻՇԵ   13 օգոստոս 2024 1․ Առաջարկի հեղինակի անուն,ազգանուն/անվանում/ * Արսենյան Եղիշե 2․ Կոնտակտային տվյալներ /հասցե, հեռախոս, էլ.փոստ/ * Անձնագիր՝ AV0594070 ,տրված՝ 12,01,2023, 057-ի կողմից ՀԾՀ 2230040464 Հասցե՝ Արմավիրի մարզ, խոյ համայնք, գյուղ Դողս Նժդեհի 4 Հեռ 077508667 3․ Առաջարկի անվանումը, նկարագրությունը * Բացօթյա մարզահրապարակ, Որը կազմված է լինելու մետաղյա սպորտային պարագաներով: Ծրագիրը կնպաստի համայնքի բնակչության առողջության ամրապնդմանը, երիտասարդների ապրելակերպի առողջացմանը,սպորտին հատուկ բարոյական նորմերի արմատավորմանը, երիտասարդների մոտ սպորտի հանդեպ հետաքրքրվածությանը, որն էլ իր հերթին կնպաստի սոցիալական պրակտիկայի գրեթե բոլոր ոլորտների զարգացմանը։ 4․ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը * Երիտասարդների զբաղվածության և ժամանցի խնդրի լուծում, համայնքի բարեկարգում, սոցիալական պահանջմունքների բավարարում, առողջ ապրելակերպի ամրապնդում , նախագծի կներգրավվի գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին և շատերի համար կլինի մոտիվացիա նոր նախագծերի ստեղծման և իրագործման համար, գյուղական համայնքներում երիտասարդների ներգրավումն նմանատիպ նախագծերի։ 5.Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները * Տարածքի ձեռքբերում, Սպորտային գույք, շուկայի հետազոտում, մատչելի և որակյալ սպորտային գույքի ձեռքբերման նպատակով, նախագծի իրագործման համար կատարվելիք աշխատանքներին տվյալ բնակավայրում ապրող երիտասարդների ներգրավում (կամավորական հիմունքներով), սահմանափակ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում և կառավարում `միտված նախագծի պահանջմունքների բավարարմանը, նախագծի իրականացում համայնքի կողմից տրամադրվող ռեսուրսների սահմանում։ Ուղարկվել է՝ 20.05.24, 22:55 .
0 38
Առողջություն և բժշկություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner