Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող «ԷՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Արմեն Աբգարյանի կողմից 2025 թվականի մարտի 10-ին ներկայացրած հայտը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող «ԷՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տալ հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: