Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով.
Որոշում եմ՝
1․ 2025թվականի հուլիսի 10-ին ժամը՝ 11։00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր 3․1-21/ թափուր պաշտոնի մրցույթ:
2. 2025 թվականի հուլիսի 10-ին ժամը՝ 12։30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի արտաքին կապեր, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2․3-6 / թափուր պաշտոնի մրցույթ:
3.2025 թվականի հուլիսի 10-ին ժամը՝ 14։00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր 3․1-44/ թափուր պաշտոնի մրցույթ:
4.2025 թվականի հուլիսի 10-ին ժամը՝ 15։30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3․2-26/ թափուր պաշտոնի մրցույթ:
5․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին /Գ․ Շառոյանին/, ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հայտարարության հրապարակումը:
6․ Սույն որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին:
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: