Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Սոֆիկ Վարազդատի Մկրտչյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 6-րդ փողոց, 1-ին նրբացնք թիվ 3 բնակելի տուն /04-051-0002-0003 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2024 թվականի հուլիսի 4-ի սեղանամատյաններ 4941 և 4942 / 0.24 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 6-րդ փողոց, 1-ին նրբացնք թիվ 3 բնակելի տուն /04-051-0002-0003 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Սոֆիկ Վարազդատի Մկրտչյանի /ծնված 27.08.1949թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0.2400 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն նկուղ՝ 167,8ք/մ մակերեսով կառուցված 1920թ., խորդանոց՝ 57,6ք/մ մակերեսով կառուցված 1920թ., զուգարան՝ 1,3ք/մ մակերեսով կառուցված 1927թ., թռչնանոց՝ 20,7ք/մ մակերեսով կառուցված 1925թ., անասնաշենք՝ 51,80ք/մ մակերեսով կառուցված 1925թ., անասնաշենք ՝ 48,10ք/մ մակերեսով կառուցված 1926թ., պահեստ՝ 6,50ք/մ մակերեսով կառուցված 1928թ., օժանդակ շինություն՝ 60,7ք/մ մակերեսով կառուցված 1921թ., ջերմոց՝ 301,6ք/մ մակերեսով կառուցված 1996թ., ջերմոց՝ 301,6ք/մ մակերեսով կառուցված 1996թ. և պարիսպ՝ 10,9ք/մ մակերեսով կառուցված 1993թ.։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Սոֆիկ Վարազդատի Մկրտչյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկանլանջ գյուղի 04-051-0002-0003 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծաղկալանջ գյուղի 6-րդ փողոց, 1-ին նրբացնք թիվ 3 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: