Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024KCPE2W, ծածկագիրը և հիմք ընդունելով Գառնիկ Հովհաննեսի Շահբազյանի, դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 9-րդ փողոց թիվ 26 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Գառնիկ Հովհաննեսի Շահբազյանին, սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի համայնքի Արշալույս գյուղի 9-րդ փողոց թիվ 26 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 23022012-04-0035 / 04-021-0076-0025 կադաստրային ծածկագրով 0,1416 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 1094,5 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 18,2 քմ մակերեսով բնակելի նկուղ, կառուցված՝2014թ / և 239,1 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2014թ. իսկ /76,7 քմ մակերեսով ծածկը կառուցված 2022 թ․,/ 2,6 քմ մակերեսով զուգարանը կառուցված 2016 թ․,/751,4 քմ մակերեսով ջերմոցը կառուցված 2018-2024թթ․,/և 6,5 քմմակերեսովպարիսպըկառուցված 2023թ․,/ թողնել ինքնակամ։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 311100 երեք հարյուր տասնմեկ հազար հարյուր / ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Գառնիկ Հովհաննեսի Շահբազյանը Ն/Ք՝ 008725905, տրված 22.06.2016թ, 057–ի կողմից/, պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 311100 երեք հարյուր տասնմեկ հազար հարյուր / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարելուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: