Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի համայնքային նշանակության 04-037-0586-0001 կադաստրային ծածկագրի փողոցն անվանակոչել՝ Մ․Մելքոնյանի անվան փողոց, իսկ 04-037-0585-0001 կադաստրային ծածկագրի փողոցն անվանակոչել՝ Այգեգործների փողոց:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։