Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Վարդան Սիմոնյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Վարդան Սիմոնյանին Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Ն.Մաթևոսյան պողոտա 7 հասցեում գտնվող հիմնական շինությունում կազմակերպել և իրացնել հանրային սնունդ՝ 2025 թվականի 4-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Վարդան Սիմոնյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: