Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1162-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2024 թվականի N 1162-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 0,0534 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչներ Հայկուշ Վարդանի Հովսեփյանը, Անահիտ Սարգսի Հովսեփյանը, Տիգրան Սարգսի Հովսեփյանը և Կարեն Սարգսի Հովսեփյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի Պարույր Նալբանդյան փողոց թիվ 4 բնակելի տուն /04-021-0065-0008 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող/ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2024 թվականի փետրվարին 8-ին սեղանամատյան 696 և Արմավիրի մարզի Արշալույս համայնքի հողային բարեփոխումների սեփակնաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի նոյեմբերի 12-ի N 22 որոշման / 0,1 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

    1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի Պարույր Նալբանդյան փողոց թիվ 4 բնակելի տուն /04-021-0065-0008 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Հայկուշ Վարդանի Հովսեփյանի /ծնված 03.11.1956թ/, Անահիտ Սարգսի Հովսեփյանի /ծնված 14.02.1978թ/, Տիգրան Սարգսի Հովսեփյանի /ծնված 11.02.1980թ/  և Կարեն Սարգսի Հովսեփյանի /ծնված 06.02.1984թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության  իրավունքը   օրինական 0,1 հա և դրան կից 0,03 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և  բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  170,6 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ջրավազան՝ 4,3 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ավտոտնակ՝ 23,5 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., ծածկած մուտք՝ 4,6 ք/մ մակերեսով կառուցված 1980թ., թոնրատուն՝ 12,2 ք/մ մակերեսով կառուցված 1980թ.,  անասնաշենք՝ 11,9 ք/մ մակերեսով կառուցված 1980թ. և անասնաշենք՝ 19,7 ք/մ մակերեսով կառուցված 1980 թ./։

2․Ընդհանուր սահմանազատված 0,1834 հա հողամասից 0,0534 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքի միջոցով 652014 /վեց հարյուր հիսուներկու հազար տասնչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել Հայկուշ Վարդանի Հովսեփյանին, Անահիտ Սարգսի Հովսեփյանին, Տիգրան Սարգսի Հովսեփյանին և Կարեն Սարգսի Հովսեփյանին և նրանց հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման։

3.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Արշալույս գյուղի բնակիչներ Հայկուշ Վարդանի Հովսեփյանի, Անահիտ Սարգսի Հովսեփյանի, Տիգրան Սարգսի Հովսեփյանի և Կարեն Սարգսի Հովսեփյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

5.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի04-021-0065-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արշալույս,  Պարույր Նալբանդյան փողոց թիվ 4 բնակելի տուն:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner