Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Համայնքային կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության կողմից՝ 2025թվականի մարտի 19-ից 21-ը անցկացված կադրային գործի  ստուգման արդյունքների վերաբերյալ զեկուցագիրը․
Համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 4-ի  << Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի <<Խոյի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 05-Ա որոշման  2-րդ կետում կատարել փոփոխություն ․
1/ որոշման N1հավելվածը  շարադրել  նոր  խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2.Ուժը  կորցրած  ճանաչել  համայնքի ավագանու 2023 թվականի  հոկտեմբերի 11-ի   <<Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի մարզի <<Խոյի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և համայնքի ավագանու 2022 թվականի  հունվարի 4-ի  թիվ 05-Ա  որոշմամբ հաստատված 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին >>  N124-Ա որոշումը:
3.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  ընդունման  պահից: