Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Թամարիկ Գասպարյանի կողմից 2025 թվականի հունիսի 4-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Թամարիկ Գասպարյանին Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Ա.Առաքելյան փողոց 22 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-055-0011-0001/ զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով՝ 2025 թվականի II-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Թամարիկ Գասպարյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: