Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի Արագածի փողոց 50 տուն հասցեի բնակիչ՝ Ռաֆիկ Ֆարմազի Թեջոյանի 2025 թվականի փետրվարի 28-ի N 882 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 05-ի թիվ 04 նիստի արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի բնակիչներ՝ Ֆարամազ Նորիկի Թեջոյանի /ծնված 1961 թվականի մայիսի 11-ին, անձնագիր՝ AL 0262275, տրված՝ 2023 թվականի մայիսի 26-ին, 009-ի կողմից/ և Գոհար Խիդիրի Թեջոյանի /ծնված՝ 1961 թվականի փետրվարի 01-ին, անձնագիր՝ AR 0215561, տրված՝ 2017 թվականի մարտի 20-ին, 057-ի կողմից/ նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով իրենց որդուն՝ Ռաֆիկ Ֆարամազի Թեջոյանին / ծնված՝ 1982 թվականի սեպտեմբերի 09-ին, անձնագիր՝ AT 0222727, տրված՝ 2019 թվականի հուլիսի 22-ին, 001-ի կողմից/:
2․ Ռաֆիկ Ֆարամազի Թեջոյանին վերապահել ի շահ հոր՝ Ֆարամազ Նորիկի Թեջոյանի և մոր՝ Գոհար Խիդիրի Թեջոյանի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Ֆարամազ Նորիկի Թեջոյանի և Գոհար Խիդիրի Թեջոյանիի նկատմամբ պատրոն նշանակված՝ Ռաֆիկ Ֆարամազի Թեջոյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: