Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Իքս Դրայվ» ՍՊԸ տնօրեն Ա․ Ստեփանյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին տրված տեղեկանքը,«ՍԻՍ-ԿԻԼԻԿԻԱ» ֆուտբոլային ակումբի նախագահ Անդրանիկ Ղահրամյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի բնակիչ, զինակոչիկ՝ Վազգեն Սամվելի Թովմասյանին «Իքս Դրայվ» ՍՊԸ երթևեկության տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար հատկացնել 28000/ քսանութ հազար / ՀՀ դրամ գումար։
2.Աղավնատան գյուղում կազմակերպվող «Վ․Ավագյանի» անվան ֆուտբոլային մրցաշարի համար տրամադրել 87000 /ութսունյոթ հազար/ ՀՀ դրամ գումար ՝ փոխանցելով «ՍԻՍ-ԿԻԼԻԿԻԱ» ֆուտբոլային ակումբի բանկային հաշվեհամարին։
|