Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N166-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Ժաննա Ամյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Ժաննա Ամյանին տալ բացօթյա առևտուր իրականացնելու թույլտվություն՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսվա համար:
2. Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: