Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ասլանյանի կողմից 2025 թվականի ապրիլի 28-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ասլանյանին Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Երևանյան փ. 14 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր04-060-0018-0004/ կազմակերպել և իրացնել հանրային սնունդ՝ 2025 թվականի II-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝անհատ ձեռնարկատեր Լիլիթ Ասլանյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: