Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 580
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Հաշվետվություն իրազեկման 2-րդ փուլի մասին
Ներկայացման ամսաթիվ` 17 փետրվար 2025
Հաշվետու ժամանակահատված
03 հունվար 2025թ. - 23 դեկտեմբեր 2025թ.
Ներկայացնող՝ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

   2025 թվականի փետրվարի 17-ին, ժամը 14։30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի դպրոցում տեղիունեցավ հանրային 2-րդ լսումը՝  Խոյ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման նպատակով։

  Հանրային քննարկմանը ներկա էին  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի աշխատակազմը, Խոյ համայնքի ավագանու անդամները, Խոյի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային ներկայացուցիչները, ինպես նաև մեծ թվով բնակիչներ։ Մուտքի խոսքով հանդես եկան «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Նաիրա Առաքելյանը, Խոյի համայնքապետարանի աշխատակազմի        Արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի պետ Անի Սարգսյանը, այնուհետև խոսքը փոխանցվեց ՀԿ-ի աշխատակից Անի Թովմասյանին, ով մանրամասն ներկայացրեց 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացը, մասնակցային բյուջետավորման մոդելի հիմնական սկզբունքները, Խոյ համայնքում ներկայացված և ընտրված ծրագրային առաջարկները, համայնքապետարանի կայքում գրանցման և քվեարկության գործընթացը։ Արձանագրվեց, որ Խոյհամայնքումստացվելէ 8 հետաքրքիրևարդիականառաջարկ։ Առաջարկների հեղինակները ներկայացրեցին իրենց ծրագրային առաջարկները, այնուհետև պատասխանեցին դրանց վերաբերյալ բնակիչներին հուզող հարցերին։ Հայտարարվեց, որ քվեարկությանփուլըկմեկնարկիշուտով։

      Եղան մտքերի փոխանակություն։

Հանրային քննարկման ընթացքում բնակիչները ողջունեցին ներկայացված առաջարկները և խոստացան, որ մեծ ակտիվությամբ կմասնակցեն քվերակությանը։ 


Կից փաստաթղթեր
(1.01 Մբ)



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner