Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Պարոնյան փողոց 73 տուն հասցեի բնակիչ՝ Մամիկոն Մարտունի Թորոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N 6410 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18 նիստի արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչներ՝ Մարտուն Մամիկոնի Թորոսյանի /ծնված 1961 թվականի մարտի 26-ին, անձնագիր՝ AL0582794, տրված՝ 2024 թվականի հունվարի 18-ին, 057-ի կողմից/ և Լեյլի Օնիկի Մկրտչյանի /ծնված՝ 1967 թվականի փետրվարի 15-ին, անձնագիր՝ AL 0513878, տրված՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ին, 057-ի կողմից/ նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով իրենց որդուն՝ Մամիկոն Մարտունի Թորոսյանին / ծնված՝ 1989 թվականի մարտի 21-ին, նույնականացման քարտ՝ 015520273, տրված՝ 2024 թվականի փետրվարի 14-ին, 057-ի կողմից/:
2․ Մամիկոնի Մարտունի Թորոսյանին վերապահել ի շահ հոր՝ Մարտուն Մամիկոնի Թորոսյանի և մոր՝ Լեյլի Օնիկի Մկրտչյանի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Մարտուն Մամիկոնի Թորոսյանի և Լեյլի Օնիկի Մկրտչյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Մամիկոն Մարտունի Թորոսյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: