Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 7-րդ հոդվածով,<<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հրաշք Մերուժանի Գրիգորյանի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող Հրաշք Մերուժանի Գրիգորյանի սեփականություն հանդիսացող 04-021-0097-0092 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,5698 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության նպատակը՝ սառնարան կառուցելու համար։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |