Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետութան օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի համայնքային նշանակության 04-037-0586-0001 կադաստրային ծածկագրի փողոցն անվանակոչել՝ Մ․Մելքոնյանի անվան փողոց, իսկ 04-037-0585-0001 կադաստրային ծածկագրի փողոցն անվանակոչել՝ Այգեգործների փողոց:
2․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի <<Համայնքային նշանակության փողոցն անվանակոչելու մասին>>N84-Ա որոշումը։ |