Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 40-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>N134-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթների և հաշվի առնելով Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1  Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ՝

 

ա) Ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդական հարցերի, մշտական հանձնաժողով, որը զբաղվում է բյուջեի, վարկերի փոխառույթների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, գույքի կառավարման, և մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, հասարակության և արտաքին կապերի  հարցերով`  համաձայն հավելված 1-ի ։

 

բ)  Իրավական, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հաձնաժողով, որը զբաղվում է օրենքի, իրավական ակտերի կատարման, իրավահարաբերությունների կարգավորման, սոցիալական աջակցության, առողջապահության և բնապահպանության հարցերով`  համաձայն հավելված 2-ի ։

 

գ) Քաղաքաշինության, հողօգտագործման և  ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով, որը զբաղվում է  ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության և համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության վեահսկողության  հարցերով`  համաձայն հավելված 3-ի ։

 

2 ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի մշտական գործող հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու մասին» N134-Ա որոշումը։

 

3 Հաստատել համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների    նախագահների և տեղակալների թեկնածությունը։

 

4 Հաստատել մշտական հանձնաժողովների անհատական կազմը համաձայն հավելվածների։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.39 Կբ)
(14.28 Կբ)
(14.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner