Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Արտյոմ Սողոմոնյանի կողմից 2025 թվականի մայիսի 6-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Սողոմոնյանին Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մաշտոց փողոց 7 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-087-0044-0013/ զբաղվելու տեխնիկական հեղուկների վաճառքով՝ 2025 թվականի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արտյոմ Սողոմոնյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: