Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Մարիաննա Խունոյանի կողմից 2025 թվականի մայիսի 15-ին ներկայացրած հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Մարիաննա Խունոյանին Խոյ համայնքի Ծիածան գյուղի Ծիածանի խճուղի 24 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-053-0022-0007/ կազմակերպել և իրացնել հանրային սնունդ՝ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Մարիաննա Խունոյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: