Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 փետրվարի 2025 թվականի N 110-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 103-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 1532-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մարզպետ Արգիշտի Մեխակյանի 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 01/20/00396-2025 գրությունը, համայնքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման նպատակով.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Ստեղծել՝

1)քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝

ա.կապի ՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Լյուդվիկ Հակոբյան,
բ.բժշկական՝ 17/50 անձնակազմով, հրամանատար՝ Տաթևիկ Ավետիսյան,

գ.անհատական պաշտպանության միջոցների բաշխման և հասարակական սննդի մատակարարման՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝  Արարատ Մուսայելյան,

դ.գյուղատնտեսական կենդանիների, բույսերի պաշտպանության՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Վարազդատ Անտոնյան,

ե.հասարակական կարգի պահպանման՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արմեն Կամավոսյան,

զ.փրկարարական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արմեն Սարգսյան,

է.հակահրդեհային՝ 10/30 անձնակազմով, հրամանատար՝ Ազատ Գրիգորյան,

ը.ճառագայթային և քիմիական դիտարկման՝ 13/39 անձնակազմով, հրամանատար՝ Գարիկ Գևորգյան,

թ.հետախուզական՝ 15/45 անձնակազմով, հրամանատար՝ Նորիկ Նահապետյան:

 

2.Հաստատել՝

համայնքի բնակավայրերում կազմավորումների և անձնակազմերի ցանկը՝ համապատասխան հավելվածով:

 

3.Հանձնարարել՝

1)տարահանման հանձնաժողովի նախագահին՝

ա.քաղաքացիական պաշտպանության կազմավորումները համալրել անձնակազմով և համապատասխան գույքով,

բ.կազմակերպել և իրականացնել քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, կազմավորումների անձնակազմի ուսուցումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.01.2015 թվականի թիվ 46-Ն որոշման,

գ.կազմել և յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 10-ը հունվարի 1-ի դրությամբ ճշտել համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.04.2004 թվականի թիվ 633-Ն որոշման:

 

4.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին իրազեկել ըստ պատկանելիության:

 

5.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 1-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքում քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ ստեղծելու մասին>> թիվ 103-Ա որոշումը:

  6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.09 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner