Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի         7-րդ հոդվածով,   « Տեղական      ինքնակառավարման     մասին»        Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի  առաջին   մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով  Կարեն Սամվելի Հովհաննիսյանի 2025 թվականի ապրիլի 4-ի դիմումը․ 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական  տարածքում գտնվող,  Կարեն Սամվելի Հովհաննիսյանիսեփականությունը հանդիսացող  04-008-0137-0042 կադաստրային ծածկագրի, 0,12հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը  փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ  արտադրական  նպատակային  նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ  գործառնական նշանակության՝ սառնարանային պահպանության տնտեսություն,օժանդակ շինություն, անասնաշենք և ծածկ կառուցելու նպատակով։
 2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
 3.Սույն որոշումն ուժի մեւ է մտնում ընդունման պահից: