ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 123/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գ․ Դաշտ Այգեշատի խճուղի 24 տուն հասցեի բնակիչ՝ Կարեն Սուրիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղում գտնվող, 04-037-0113-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու մասին պարզեց, որ․
Կարեն Սուրիկի Հարությունյանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում, առանց համապատասխան շինթույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքններ/ինքնակամ շինություն/ ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 14-ին կազմված արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024 թվականի սեպտեմբերի3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀօրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, հրավիրել վարչական վարույթի լսում։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
· Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 14-ին կազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:
· Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
· 2024 թվականի սեպտեմբերի 3-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գ․ Դաշտ Այգեշատի խճուղի 24 տուն հասցեի բնակիչ՝ Կարեն Սուրիկի Հարությունյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղում գտնվող, 04-037-0113-0020 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ ։
« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 3-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Կարեն Սուրիկի Հարությունյանը պատշաճ ծանուցվել է՝ /LO124000629AM/ ծանուցումը ստացել է 2024թվականի օգոստոսի 22-ին և ներկայացել է վարչական վարույթի լսումներին։
Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ապացուցված կարելի է համարել, որ Համեստուհի Կարեն Սուրիկի Հարությունյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջների խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:
Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը առաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Կարեն Սուրիկի Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք՝ 100000 /մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետի կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:
1․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության « ա » ենթակետի ,
« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Իրավախախտող Կարեն Սուրիկի Հարությունյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100000/ մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։
3. Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի միջոցով: