Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Նավասարդյան փողոց 6 տուն հասցեի բնակիչ՝ Լաուրա Սարգսի Ղամբարյանի 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 3280 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 13 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի բնակիչ՝ Մայրանուշ Քրիստաֆորի Հարությունյանի /ծնված 1938 թվականի 00․00-ին, անձնագիր՝ AS0594766, տրված՝ 2019 թվականի ապրիլի 19-ին 057-ի կողմից/, նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով աղջկան՝ Լաուրա Սարգսի Ղամբարյանին՝ /ծնված 1957 թվականի հունվարի12-ին, անձնագիր՝ AU0539546, տրված 2021 թվականի դեկտեմբերի 8-ին 057-ի կողմից։
2․ Լաուրա Սարգսի Ղամբարյանին վերապահել ի շահ մոր՝ Մայրանուշ Քրիստաֆորի Հարությունյանի առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Մայրանուշ Քրիստաֆորի Հարությունյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Լաուրա Սարգսի Ղամբարյանին գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: