Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 585-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 585-Ա

ԱՆԱՀԻՏ ՌՈՒԲԻԿԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ՄԱՐԵՏԱ ՌՈՒԲԵՆԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ԼԻԼԻԹ ՌՈՒԲԻԿԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՌՈՒԲԻԿԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լ Յայլոյանս, ուսումնասիրելով  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչներ Անահիտ Ռուբիկի Ասլանյանի, Մարետա Ռուբենի Ասլանյանի, Լիլիթ Ռուբիկի Ասլանյանի, Արթուր Ռուբիկի Ասլանյանինկատմամբ հարուցված վարչական վարույթը հարկային պարտավորություննեըը  չկատարելու մասին, պարզեցի՝

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի կողմից Անահիտ Ռուբիկի Ասլանյանի, Մարետա Ռուբենի Ասլանյանի, Լիլիթ Ռուբիկի Ասլանյանի, Արթուր Ռուբիկի Ասլանյանինկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջիններիս  սեփականության իրավունքով պատկանող 04-053-0643-0004 կադաստրային ծածկագրով ջրովի վարելահողի նկատմամբ հարկային պարտավորությունները  չկատարելու մասին, որի արդյունքում 2025 թվականի մարտի 28-ի դրությամբ կուտակվել է 300313 /երեք հարյուր հազար երեք հարյուր տասներեք/ ՀՀ դրամ պարտք։

 Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցումը Անահիտ Ռուբիկի Ասլանյանին, Մարետա Ռուբենի Ասլանյանին, Լիլիթ Ռուբիկի Ասլանյանին, Արթուր Ռուբիկի Ասլանյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2025 թվականի մայիսի 6-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 6–ին տրված N LO127776026AM  և LO127776058AM ստացականները/։ Ծանուցումը հրապարակվել է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների  պաշտոնական ինտերնետային կայքում։

Համաձայն «Վեկտոր Պլյուս» և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ ստացված տեղեկանքների՝ 2025 թվականի հունիսի 6-ի դրությամբ 04-053-0643-0004 կադաստրային ծածկագրով ջրովի վարելահողի 2008-2024 թվականների հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Անահիտ Ռուբիկի Ասլանյանի, Մարետա Ռուբենի Ասլանյանի, Լիլիթ Ռուբիկի Ասլանյանի, Արթուր Ռուբիկի Ասլանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։

2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ հրապարակման պահից կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner