Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 17 բնակավայրերում գործող անհատ ձեռնարկատեր Կարեն Կարապետյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 21-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Կարեն Կարապետյանին Խոյ համայնքի 17 բնակավայրերում տեղադրելու արտաքին գովազդ 160քմ մակերեսով, թվով 40 վահանակ՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Կարեն Կարապետյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: