Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 914
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Հաշվետվություն իրազեկման 1-ին փուլի մասին
Ներկայացման ամսաթիվ` 16 հունվար 2025
Հաշվետու ժամանակահատված
03 հունվար 2025թ. - 23 դեկտեմբեր 2025թ.
Ներկայացնող՝ ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

      2025 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի երիտասարդական կենտրոնում տեղիունեցավ հանրայինլսում՝ Խոյ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման նպատակով։

     Հանրային քննարկմանը ներկա էին Խոյ համայնքի ավագանու անդամները, Խոյի համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային ներկայացուցիչները, ինպես նաև մեծ թվով երիտասարդներ։ Մուտքի խոսքով հանդես եկավ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի          Արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, տուրիզմի, սպասարկման բաժնի պետ Անի Սարգսյանը, ով մանրամասն ներկայացրեց 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացը։ Հանդիպման ընթացքում տեսասահիկով ցույց տրվեց առաջարկների ներկայացման հայտի օրինակելի ձևը և ներկայացվեց այն բոլոր չափանիշները, որոնք պետք է պահպանել առաջարկը ներկայացնելիս։ Մանրամսան ցույց տրվեց կայքում ողջ գործընթացի ապահովման համար հասանելի բաժինները և գրանցման ընթացակարգերը, ներկայացվեցին ժամկետները։

    Համայնքապետարանի ներկայացուցիչները պատասխանեցին երիտասարդների կողմից բարձրացված մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին  ծրագրային առաջարկների բյուջեներին, քվերակության կարգին և առաջրկների տեսանելիությանը։ Եղան մտքերի փոխանակություն։

    Հանրային քննարկման ընթացքում երիտասարդները մեծ հետաքրքություն ցուցաբերեցին գործընթացի նկատմամբ՝ բարձր գնահատելով ընձեռնված հնարավորությանը մասնակցելու Խոյ համայնքի զարգացմանը։


Կից փաստաթղթեր
(1.02 Մբ)



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner