Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը և Ժորժ Մարտիրոսի Մելքոնյանի 2024 թվականի մայիսի 6-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող, Ժորժ Մարտիրոսի Մելքոնյանի սեփականությունը հանդիսացող, 04-087-0039-0036 կադաստրային ծածկագրի, 0,052 հա արտադրական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։