Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Մուշեղ Գրիգորի Գրիգորյանի 2025 թվականի հունիսի 18-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Մուշեղ Գրիգորի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող 04-021-0357-0119 կադաստրային ծածկագրի, 0,5314հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ Ջերմոց կառուցելու համար:
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։