Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Ա․ Մանուկյան փողոց 28 տուն հասցեի բնակիչ՝ Սանասար Ալեքսանդրի Իրիցյանի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 6348 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 17 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի բնակիչ՝ Ալեքսանդր Սանասարի Իրիցյանի /ծնված 1980 թվականի նոյեմբերի 8-ին, անձնագիր՝ AR 0258317, տրված՝ 2017 թվականի ապրիլի 7-ին 057-ի կողմից/, նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով որդուն՝ Սանասար Ալեքսանդրի Իրիցյանին / ծնված՝ 2002 թվականի հունվարի 31-ին, նույնականացման քարտ՝ 014995112 տրված՝ 2023 թվականի մայիսի 31-ին, 057-ի կողմից/:
2․ Սանասար Ալեքսանդրի Իրիցյանին վերապահել ի շահ հոր՝ Ալեքսանդր Սանասարի Իրիցյանի առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Ալեքսանդր Սանասարի Իրիցյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Սանասար Ալեքսանդրի Իրիցյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: