Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մ․Գորգիսյան փողոց 1 տուն հասցեի բնակիչ՝ Սիրանուշ Պետրոսի Հունանյանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 6446 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 19 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի բնակիչ՝ Օֆիկ Գևորգի Հունանյանի /ծնված 1954 թվականի մարտի 20-ին, անձնագիր՝ AL 0538966, տրված՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին 057-ի կողմից/, նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով դստերը՝ Սիրանուշ Պետրոսի Հունանյանին՝/ծնված 1976 թվականի փետրվարի 11-ին, անձնագիր՝ AX 0436802, տրված 2024 թվականի օգոստոսի 19-ին, 057-ի կողմից /։
2․ Սիրանուշ Պետրոսի Հունանյանին վերապահել ի շահ մոր՝ Օֆիկ Գևորգի Հունանյանի առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Օֆիկ Գևորգի Հունանյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Սիրանուշ Պետրոսի Հունանյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: