Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Ստյոպա Մելիքսեթյանի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Ստյոպա Մելիքսեթյանին տալ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի I-ին եռամսյակի համար:
2.Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: