Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Հասմիկ Պողոսյանի կողմից 2025 թվականի մայիսի 5-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Պողոսյանին Խոյ համայնքի Արագած գյուղի Հաղթանակի պողոտա 34 հասցեում գտնվող հիմնական շինությունում /կադաստրային ծածկագիր 04-014-0044-0003/ տեղադրելու արտաքին գովազդ՝ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի համար:
2.Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Հասմիկ Պողոսյանին տալ համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: