Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի Արշալույս գյուղի 27 փողոց 5 տուն հասցեի բնակիչ՝ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանի 2025 թվականի հունիսի 04-ի թիվ 2443 դիմումը, Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 13-ի թիվ 10 նիստի արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի բնակիչներ՝ Ռուբիկ Հայրապետի Ղազարյանի /ծնված` 1960 թվականի հունիսի 15-ին, նույնականացման քարտ՝ 017886086, տրված՝ 2025 թվականի ապիլի 25-ին, 029-ի կողմից/ և Նվարդ Մարկոսի Բաբախանյանի /ծնված՝ 1963 թվականի մայիսի 05-ին, անձնագիր՝ AL0355164, տրված՝ 2023 թվականի հուլիսի 25-ին, 057-ի կողմից/ նկատմամբ սահմանել պատրոնաժ՝ պատրոն նշանակելով իրենց որդուն՝ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանին / ծնված՝ 1985 թվականի մայիսի 22-ին, անձնագիր՝ AR0583097, տրված՝ 2018 թվականի փետրվարի 08-ին, 057-ի կողմից/:
2․ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանին վերապահել ի շահ հոր՝ Ռուբիկ Հայրապետի Ղազարյանի և մոր՝ Նվարդ Մարկոսի Բաբախանյանի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Հսկողություն սահմանել Ռուբիկ Հայրապետի Ղազարյանի և Նվարդ Մարկոսի Բաբախանյանի նկատմամբ պատրոն նշանակված՝ Հրաչիկ Ռուբիկի Ղազարյանի գործունեության նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: