Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ,<<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով ,<<Հրապարակային սակարկությունների մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մայիսի 19-ի թիվ 01/14/03840-2025 գրությունը,<<ՄԵՆԵՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊԸ ընկերության կողմից տրված թվով 12 հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հադիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածի։
2․Աճուրդի մասնակցության վճար՝ 15000/տասնհինգ հազար/ՀՀ դրամ։ Նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով։ Սահմանափակումներ չկան։
3․Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար, յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի նվազագույնը 5%-ի չափով։
4․Համայնքի ղեկավարին ՝ իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։ |