21.11.24
ԳԵՂԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Շարունակվում են Գեղակերտ բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 94,929.500/իննսունչորս միլիոն ինը հարյուրքսանինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 61,704.175/65%/, իսկ կառավարության մասնաբաժինը ՝ 33,225.325 /35%/:
|
|
19.11.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ Խոյի համայնքապետարանում տեղի ունեցավ գործակարգավորական խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, ինչպես նաև բաժինների պետերը։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին հանձնարարականների իրականացման ընթացքն ու արդյունքները։ Բարձրացված խնդիրների վերաբերյալ տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ բաժինների ղեկավարներին:
|
|
18.11.24
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ
|
Հարգելի քաղաքացիներ, սույն թվականի նոյեմբերի 21-ին տեղի կունենա Խոյ համայնքի 2025 թվականի պետական բյուջեից համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային բաց լսումը, որը կկայանա Խոյի համայնքապետարանում, ժամը՝ 16:00-ին։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։
|
|
11.11.24
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմակերպված Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը, որին մասնակցեց նաև Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Տեսաուղերձով ներկաներին ...
Մանրամասն |
|
10.11.24
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տեղական ինքնակառավարման համակարգիներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր և պարտավորեցնող տոնի կապակցությամբ: Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումն իր գոյության 28 տարիների ընթացքում անցնելով զարգացման երկար և անհարթ ճանապարհ կատարել է հսկայածավալ և դժվարին աշխատանք՝ իր վրա կրելով հանրության խնդիրների լուծման , համայնքներում գործունեության արդյունավետության կարևոր առաքելությունը։ ՏԻՄ-ում աշխատելը պահանջում է գիտելիքների լայն շրջանակ տարբեր ոլորտներում, մեծ պատասխանատվություն, մշտական ինքնատիրապետում ու տոկունություն: Մեծ ձեռքբերում է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» որոշումը, որն իրենից ...
Մանրամասն |
|
09.11.24
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ 18-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
|
Նոյեմբերի 4-8-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցավ Համաշխարհային քաղաքային ֆորումի տասներկուերորդ նստաշրջանը, որին Խոյի համայնքապետարանի կողմից մասնակցեց աշխատակազմի քարտուղար Աննա Առաքելյանը։ WUF12-ի միջոցառումը գլխավորում են ՄԱԿ-Հաբիթաթը և նրա գործընկերները: Միջոցառումների սկիզբը հայտարարելուց հետո, ելույթով հանդես եկան UN-Habitat-ի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբախը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին, ովքեր հորդորեցին մասնակիցներին փոխանակել իրենց համայնքների պատկերացումներն ու լուծումները, որոնք կբերեն կայուն քաղաքային զարգացման տեղական և գլոբալ հեռանկարներ: Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF12) տասներկուերորդ նիստերում շեշտադրվում է համագործակցությունը՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |